Օգտագործման համաձայնագիր

Դառնալով metroacademy.am-ի օգտատեր` Դուք ընդունում եք սույն օգտագործման համաձայնագրի պայմանները:

Ձեր տնային առաջադրանքները տեղադրելիս` Դուք կրում եք պարունակության ամբողջ պատասխանատվությունը: Կայքն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակությամբ տնային առաջադրանքները:

Կողմերի իրավունքներն ու պարտականութունները

Metroacademy.am կայքում տեղադրված բոլոր տեղեկություններն ու նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով և հանդիսանում են Metroacademy.am-ի սեփականությունը: Դուք չեք կարող պատճենել, վերարտադրել, տարածել, հրապարակել, վերցնել, պահպանել, փոխանցել կամ օգտագործել կայքի որևէ մասը կամ այնտեղ տեղադրված տեղեկությունը կոմերցիոն կամ անձնական նպատակներով:

Օգտվելով Metroacademy.am-ի ծառայություններից` Դուք հաստատում եք, որ կրում եք բացառիկ պատասխանատվություն Ձեր կողմից տեղադրված տնային առաջադրանքների բովանդակության համար, ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկությունը տեղադրելու համար` ներառյալ պատենտները, ապրանքանշանները, կոմերցիոն գաղտնիքները, ինչպես նաև թույլատվություն բոլոր այն մարդկանց կողմից, որոնք նշվում են տնային առաջադրանքների տեքստում:

Դուք պարտավորվում եք`

  • Չձեռնարկե՛լ որևէ գործողություն, որը կբերի կայքի ենթակառուցվածքի անհամաչափ բարձր ծանրաբեռնմանը;
  • Չօգտագործե՛լ ավտոմատ ծրագրեր կայք մուտք գործելու համար;
  • Չկանխե՛լ և չփորձե՛լ կանխել կայքի աշխատանքն ու այդտեղ ընթացող այլ գործունեությունը, նաև չկանխե՛լ ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը;
  • Չքննադատե՛լ մոդերատորների և ադմինիստրացիայի գործողությունները որևէ այլ տարբերակով, բացի ուղիղ էլեկտրոնային նամակագրությունից;
  • Չօգտագործե՛լ անուններ, որոնք նման են այլ օգտատերերի անուններին` իրենց փոխարեն ներկայանալով և իրենց անուններից հաղորդագրություններ գրելով:

Metroacademy.am-ը պարտավորվում է ջանքեր գործադրել հետևյալ համաձայնագրով իր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար` ներառյալ կայքի ծառայությունների նորմալ աշխատանքը և երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Metroacademy.am-ը կարող է ժամանակ առ ժամանակ ծառայությունների օգտագործման սահմանափակումներ սահմանել, օրինակ դասընթացի ժամկետն ու կոնտենտը: Metroacademy.am-ը իրավասու է ցանկացած պահի փոխել ծառայությունների աշխատանքը` առանց նախօրոք զգուշացման` չկրելով որևէ պատասխանատվություն:

Ծառայությունների բարձր որակը պահելու համար Metroacademy.am-ը կարող է սահմանափակել օգտատիրոջ գործողությունները:

Metroacademy.am-ը կարող է արգելել օգտատիրոջ մուտքը կայք, եթե նա խախտում է տվյալ համաձայնագրի պայմանները: 

Metroacademy.am կայքն իրավունք ունի ցանկացած պահի արգելափակել էջը և հեռացնել բոլոր հայտարարությունները` թողնելով օգտատիրոջը նախնական ծանուցման որոշումը և պատասխանատվություն չկրել իր գործողությունների համար ո՛չ օգտատիրոջ և ո՛չ էլ երրորդ անձանց դիմաց:

Metroacademy.am-ի ադմինիստրացիան իրավունք է վերապահում ցանկացած պահի օգտատիրոջ հետ տվյալներ ճշտելու և պահանջելու անձը հաստատող փաստաթուղթ: 

Վերոհիշյալները չտրամադրելը հավասար է ոչ պատշաճ տեղեկություններ տրամադրելուն: Այն դեպքում, երբ օգտատիրոջ կողմից տրամադրված փաստաթղթերը չեն համապատասխանում գրանցվելիս տրամադրված տվյալներին, Metroacademy.am-ը իրավունք ունի օգտատիրոջը մերժել և նրա՝ Metroacademy.am-ի մուտքը փակել՝ առանց նախազգուշացման:

Օգտատերը իրավունք ունի կայքի աշխատանքի հետ կապված իր դժգոհությունները հղել հետադարձ կապի միջոցով: Բողոքները կդիտարկվեն դիմումը ստանալուց 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Կայքից օգտվելու պայմանում Դուք համաձայն եք`

Չխախտե՛լ տնային առաջադրանքների հրապարակման կանոնները;

Չհրապարակե՛լ և չփոխանցե՛լ որևէ ապօրինի, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները։

Չհրապարակե՛լ և և չփոխանցե՛լ նյութեր, որոնք պարունակում են այլ անձի իրավունքները խախտող տարրեր, խախտում են հեղինակային իրավունքը, ապրանքանշանի իրավունքը կամ այլ սեփականության իրավունքը: Արգելվում է նաև առանց օրինական տիրոջ նախնական համաձայնության որևէ նյութ վերցնելը:

Չհրապարակե՛լ և չփոխանցե՛լ որևէ վիրուս կամ այլ դեստրուկտիվ էլեմենտ պարունակող նյութեր:

Չվերբեռնե՛լ այլ օգտատիրոջ կողմից արդեն ուղարկված տնային աշխատանքի ֆայլ` տեղյակ լինելով կամ ենթադրելով, որ այդ կերպով տվյալ ֆայլի տարածումը հանդիսանում է օրինական:

Պատասխանատվության սահմանափակում

Օգտվելով Metroacademy.am-ի ծառայություններից` օգտատերը հաստատում է իր համաձայնությունը առ այն, որ նա օգտվում է կայքից և դրա ծառայություններից ըստ իր կամքի և պատասխանատվության, գրանցվում է ու վերցնում իր վրա բոլոր ռիսկերը, որոնք կախված են տեղադրված դասընթացի օգտագործման համար: Իսկ կայքը, այդ թվում կայքի ղեկավարությունը, աշխատակիցներն ու դասավանդողները ոչ մի պատասխանատվություն չեն կրում կայքում տեղադրված դասընթացների ընթացքում օգտատիրոջ կողմից կատարված անզգուշությունների և սխալմունքների համար, ցանկացած կորստի և վնասի համար, որոնք առաջացան կայքում տեղադրված դասընթացները օգտագործելու հետևանքով:

Կայքը հանդիսանում է օնլայն դասընթացների պլատֆորմ, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին սովորել գեղեցկության ոլորտի տարբեր դասընթացներ՝ ցանկացած ժամին, որտեղից որ հարմար է գտնում և դասընթացի համար նախատեսված արժեքներով:

Այս կայքում տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել միայն սովորելու նպատակով: Metroacademy.am-ը պատասխանատվություն չի կրում տրամադրված տեղեկության գրքային-լեկցիոն ճշգրտության համար:

Ոչ մի պարագայում մենք չենք ստանձնում պատասխանատվություն հասցված նյութական վնասի համար, ինչպես նաև կայքի անսարքության պատճառով տվյալների կորստի համար: Կայքում տեղադրված տեղեկությունը ենթակա է թարմացման և ցանկացած պահի կարող է դառնալ հին: Կայքը կարող է պարունակել տեխնիկական անճշտություններ և տառասխալներ: Մենք պատասխանատու չենք պահպանված տեղեկությունների թարմացման, ինչպես նաև անհաջող թարմացումների համար:

Metroacademy.am-ը պարունակում է հղումներ, որոնց աջակցում են երրորդ կողմերը: Նմանատիպ կայքերը չեն ենթադրում վերահսկողություն, և մենք պատասխանատվություն չենք կրում որևէ ներկայացված կայքի կամ հղումի պարունակության համար` ներառյալ ճշգրտությունը, օրինական ու պատշաճ լինելը:

Հղումները տեղադրվում են Metroacademy.am կայքում օգտատերերի հարմարավետության համար, և դա չի ենթադրում, որ դրանց պարունակությունը հաստատված է Arajark.am-ի կողմից: Մենք պատասխանատու չենք Metroacademy.am-ում տեղադրված որևէ կայքի հղումի հեղինակային իրավունքների համար: Metroacademy.am-ը չի երաշխավորում անսարքությունների կամ սխալների բացակայությունը կայքի աշխատանքի ընթացքում, ինչպես նաև այն, որ բոլոր անսարքությունները կհեռացվեն, ինչպես նաև մենք չենք կարող երաշխավորել վիրուսների կամ այլ դեստրուկտիվ տարրերի բացակայությունը, որոնք ներբեռնվում են կայքից և առաքվում էլ. փոստի միջոցով: 

Դուք լիովին պատասխանատու եք Ձեր կողմից վերբեռնվող տվյալների անսխալ լինելու համար:

Համաձայնագրի ժամկետը

Տվյալ օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` Metroacademy.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և տևում է անժամկետ:

Օգտատերը իրավունք ունի միակողմանի դադարեցնել կայքում գրանցումը` առանց Metroacademy.am-ի ադմինիստրացիային նախազգուշացման և պատճառաբանման:

Եթե օգտատերը համաձայն չէ կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ տվյալ օգտագործման համաձայնագրի հետ, նա պարտավոր է դադարեցնել Metroacademy.am-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը: Metroacademy.am կայքի օգտագործումը չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ: